Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների ստեղծում և բարելավում

3/20/2024, 12:03:00 AM

Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների ստեղծում և բարելավում

Փետրվարի 19-ին Մանկավարժության կենտրոնից նամակ ստացանք, իմացանք, որ Վիքիմեդիա Հայաստանը» մարտ ամսին Ծաղկաձորում  կազմակերպում է Ուսուցչադասախոսական վիքիհավաք՝ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով։ Արձագանքեցինք, որոշեցինք մասնակցել՝ լրացնելով առաջարկված հայտը։ Մինչ այդ պետք է մասնակցեինք առցանց սեմինարների․ ծանոթանայինք Վիքիպեդիայի կայքի գործիքներին, ստեղծեինք մեր մասնակցային էջը, առաջարկվող ցանկից նյութեր ընտրեինք, թարգմանելուց հետո տեղադրեինք Վիքիպեդիայի կայքում։ Կատարեցինք տրված առաջադրանքները, թարգմանեցինք, խմբագրեցինք և հրապարակեցինք մի քանի հոդված։ Կից ներկայացնում ենք կատարված աշխատանքներից՝ Մերի ԳրիգորյանՄարինե Ամիրջանյան։ Առցանց դասընթացին հաջորդող փուլը ծաղկաձորյան վիքիհավաքն է, որին մասնակցելու են առցանց դասընթացը հաղթահարած մասնակիցները։ Մարտի 18-ին նամակ ստացանք, որ պետք է մասնակցենք հաջորդ շաբաթ կայանալիք վիքիհավաքին։

Մարինե Ամիրջանյան, Մերի Գրիգորյան